Վերջին շրջանում Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման շուրջ գործընթացները որքան էլ արդիական և օրակարգային են թվում, այնուամենայնիվ, արդարացի լինելու համար պետք է նկատենք, որ վաղուց քաղաքական «նոու-հաու» չեն կարող համարվել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը եւ ներկայացված առաջարկները հիմնականում համահունչ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի սկզբին հնչեցրած դիրքորոշումներին ՝ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցում այսօր ամենակարեւորը խաղաղության եւ կայունության պահպանումն է եւ այս գործում կարեւոր դերակատարություն պետք է ստանձնեն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլեւ միջազգային հանրությունն ընդհանրապես՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպման մասին մասին կտեղեկացնենք պատշաճ կարգով՝ ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը` ԼՂ հակամարտող բոլոր կողմերին զենք վաճառելու էմբարգոյի վերաբերյալ:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Վիեննայում:
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության պարագայում:
ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ վերջին բռնությունների ֆոնին ու շփման գծում լարվածությունը անհապաղ նվազեցնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:
ԱՄՆ-Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել-Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու՝ պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Նույնը, բնականաբար, վերաբերում էր նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ ևս զգալի առաջընթաց չկա...